Մոսկվայում կրկին ձերբակալել են փողոցային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին, հայտնում է Mash պորտալը։ Հաղորդվում է, որ նրա վարած Mercedes-ը կանգնեցրել են երեկ ուշ գիշեր, Կոմսոմոլսկի պողոտայում։

Պետավտոտեսչության աշխատակիցներն արձանագրություն են կազմել «Ավտովարման իրավունք չունեցող վարորդի կողմից տրանսպորտային միջոցի վարում» հոդվածով։ Աղջիկը ստիպված կլինի 5-15 հազար ռուբլի տուգանք վճարել։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին նրան դատապարտել էին 595 ժամ հարկադիր աշխատանքի՝ բազմաթիվ խախտումների համար։













































