ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչ, փոխծովակալ Մայքլ Դյումոնտը հայտարարել է, որ հյուսիսկորեական միջուկային սպառնալիքը լիովին վերացնել կարելի է միայն այդ երկիր ցամաքային ներխուժման ճանապարհով։ Այս մասին հայտնում է ВВС-ն։

Նրա խոսքով՝ նման գործողության դեպքում հնարավոր կորուստները նույնիսկ մոտավոր գնահատելը չափազանց դժվար է։ Բարձրաստիճան զինվորականը նույնիսկ նկարագրել է նման գործողության պոտենցիալ ռիսկերը, այդ թվում միջուկային հակահարվածի հավանականությունը, որը Հյուսիսային Կորեան կարող է հասցնել, մինչ ամերիկյան զորքերը կզբաղվեն նրա միջուկային զինանոցների վնասազերծամբ, որոնք գտնվում են խորը թունելներում։ Այդ կերպ է Դյումոնտը պատասխանել կոնգրեսական Թեդ Լյուի համապատասխան հարցին։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի հանդեպ ռազմավարական համբերության դարաշրջանն ավարտվել է։







































