ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պաշտպանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի թեկնածությունը ՄԱԿ-ի ղեկավարի առաջիկա ընտրությունների ժամանակ: Օբաման ողջունել է ընտրություններին մասնակցելու նրա որոշումը և համակողմանի օգնություն է առաջարկել նրան Միացյալ Նահանգների կողմից: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Հիշեցնենք, որ այսօր Բան Կի Մունը նամակով դիմել էր Անվտանգության խորհրդին՝ աջակցություն ստանալու համար: Նամակում նա նշել էր, որ որոշում է կայացրել երկրորդ անգամ առաջադրվել իր ներկայիս պաշտոնում:
Առաջադրումների ժամկետն ավարտվում է այս տարվա վերջին: Այլ թեկնածուների առաջադրման վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում: