Այսօր Հունաստանում տեղի կունենա շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրը:
Այս պահին Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9 միավորով, 13-րդն է: Մեր հավաքականի մրցակիցը Սերբիան է:
Հայաստանի կանանց հավաքականը 11 միավորով, 5-րդն է և այսօր կմրցի չեմպիոնական տիտղոսն արդեն իսկ նվաճած Ռուսաստանի հետ: Հաղթանակի դեպքում մեր հավաքականը ըստ ամենայնի տեղ կզբաղեցնի լավագույն եռյակում:









































