Ամերիկացի ռեփեր Էմինեմը Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար հագուստի նոր հավաքածուից, որը թողարկվել է հայտնի Stan (ըստ Օքսֆորդի բառարանի նշանակում է «մոլի երկրպագու») երգի տեսահոլովակի մոտիվներով։
Թողարկված ապրանքների վրա առկա է երգի անվանմամբ սև տարբերանշանը։ Հավաքածուն կազմված է վերնաշապիկներից, մարզաշապիկներից և գլխարկներից։ Գները տատանվում են 20-55 դոլարի միջակայքում։











































