«Ծնոտներ» հայտնի ֆիլմի դերասան Ռիչարդ Դրեյֆուսի որդի Հարին անսպասելիորեն պատմել է այն մասին, թե ինչպես է հայտնի ամերիկացի դերասան և պրոդյուսեր Քևին Սպեյսին սեռական ոտնձգություններ իրականացրել իր նկատմամբ։ Դա տեղի է ունեցել, երբ տղան եղել է 18 տարեկան։

Հարին խոստովանել է, որ երբեք այդ մասին հորը չի պատմել, սակայն երբեմն կատակով պատմել է ընկերներին։ Այն բանից հետո, երբ Սպեյսիի կողմից սեռական ոտնձգությունների մասին խոստովանեց դերասան Էնթոնի Ռեփը, Հարին որոշեց նույնպես բարձրաձայնել։










































