Հունիսի 5-ին` ժամը 21:00-ից մինչև 21:30-ը տեղացած կարկուտի հետևանքով Սյունիքի մարզի Խնածախ գյուղում վնասվել են պտղատու այգիներ և բանջարանոցներ (մոտ 4,5 հա):
Նույն օրը ժամը 16:00-ից 16:30-ի սահմաններում Լոռու մարզի Լոռի բերդ, Լեջան և Ամրակից գյուղերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածքները: Վնասի չափերը ճշտվում են:
Տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: