Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրությունը կրկին դարձել է վրդովված իսլամիստների կողմից մահվան սպառնալիքների օբյեկտ։
Պատճառ է հանդիսացել ամսագրի համարի շապիկի նկարը, որը թողարկվել է անցած չորեքշաբթի։

Դրանում պատկերված է եվրոպացի իսլամիստների հայտնի գաղափարախոս Թարիք Ռամադանը՝ հսկա անդամով և գրությամբ՝ «Ես իսլամի 6-րդ հենասյունն եմ»։
Ռամադանը, ով հանդիսանում է «Մուսուլման եղբայրների» հիմնադիր Հասան Բանայի թոռը, մեղադրվում է երկու ֆրանսուհիների կողմից բռնաբարությունների մեջ։ Նա նաև մեղադրվում է նրանում, որ Շվեյցարիայում գայթակղել է 4 անչափահաս ուսանողուհիների։

Ռամադանը, ով ներկայում բնակվում է Մեծ Բրիտանիայում, հերքել է բոլոր մեղադրանքները։










































