Արծվաբերդի 38/05 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընտրությունների ժամանակ որևէ խնդիր չի առաջացել:
Նրա խոսքով՝ 1116 ընտրողներից այս պահի դրությամբ ընտրել է մոտ 400 մարդ. «Մարդիկ հիմնականում դուրսն են՝ աշխատանքի բերումով, նաև ծերերի խնդիր կա»:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նշեց, որ համայնքների խոշորացումը ժողովուրդը մի քիչ ցավագին է ընդունում՝ ինչպես յուրաքանչյուր նորություն. «Բյուջեի ուղղվածությունը այդքան էլ հասկանալի չէ, թե ըստ համայնքների ոնց պետք ա բաշխվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































