Friday, 12 06 2026
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Հայերի նկատմամբ հանցագործությունների անպատժելիության զգացումն Ադրբեջանում վերածվում է վտանգավոր «մշակույթի». ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ պատվիրակություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի Փարիզում ընթացող 39-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը, օգտվելով պատասխանի իրավունքից, հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ելույթին։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Ադրբեջանի ելույթը հերթական փորձն է աղավաղել իրականությունը և մոլորության մեջ գցել ներկաներին։

Իրական ագրեսորը հենց Ադրբեջանն է, որը իրագործեց Բաքվի և Սումգայիթի հայկական բնակչության ջարդերը, այնուհետև՝ լայնածավալ պատերազմ նախաձեռնեց Արցախի ժողովրդի դեմ՝ ի պատասխան ինքնորոշման իրավունքի իրագործման խաղաղ կոչերի։

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի դրույթները։ Իրականում, բանաձևերից ոչ մեկում Հայաստանը չի նշվում որպես հակամարտող կողմ։ Մյուս կողմից, առանց նախապայմանների ռազմական գործողությունները դադարեցնելու հիմնական պահանջը չի կատարվում հենց Ադրբեջանի կողմից։

Հայաստանի և Արցախի իշխանությունները  վարում են քրիստոնյաների, մահմեդականների և այլ կրոնների մշակութային ժառանգության պահպանության քաղաքականություն, առաց որևէ խտրականության։ Արցախում վերականգնվում են նաև  պատերազմական գործողությունների հետևանքով վնասված մի շարք մզկիթներ։

Պետք է հստակ տարբերակում արվի ռազմական գործողությունների ժամանակ վնասված կամ ոչնչացված ժառանգության և Ադրբեջանում հայկական հուշարձանների՝ խաղաղ պայմաններում պետական մակարդակով իրականացվող միտումնավոր ոչնչացման միջև։

Հայաստանում, որն Ադրբեջանը որակում է որպես «մոնոէթնիկ» երկիր, ապրում են բազմաթիվ ազգային և կրոնական փոքրամասնություններ, որոնք ազատորեն վայելում են իրենց լեզվական և մշակութային իրավունքները, ինչպես նաև ունեն ընտրված ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովում։

Ադրբեջանի իշխանությունների հայատյացության պետական քաղաքականությունը, ինչի մասին շարունակաբար ահազանգում են այլատյացության հարցերով զբաղվող մասնագիտացված միջազգային կառույցները, ինչպես նաև հայերի նկատմամբ կատարված հանցագործությունների անպատժելիության զգացումը վերածվում է վտանգավոր «մշակույթի» ձևավորման։ Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի փառաբանումն ու հերոսացումը դրա հերթական տխուր ապացույցն է»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում