Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել են զբոսաշրջային վիզաների տրամադրման պլանը, հայտնում է Interfax-ը։
Սկզբնական շրջանում վիզաները կտրամադրվեն միայն խմբի կազմում ճանապարհորդող զբոսաշրջիկներին։ Դրանք կարելի է ձեռք բերել միայն լիազորված տուրօպերատորների միջոցով։
Ներկայում Սաուդյան Արաբիայում հայտնվելը շատ դժվար է, և դրա համար պետք է լուրջ առիթ։ Թագավորություն գնալ կարող են մուսուլմանները՝ կապված Մեքքայի և Մեդինայի սրբավայրեր այցելությունների հետ։ Բացի այդ, մուտքը երկիր բաց է գործարարների և օտարերկրացիների համար, ովքեր հյուր են գնում ընտանիքի անդամին։










































