Ներկայումս Իսպանիայում ընթանում են «Հանճարը» սերիալի նոր սեզոնի նկարահանումները, որում կխոսվի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի մասին, հայտնում է Paparazzi-ն:

Հանճարին կմարմնավորի 57-ամյա Անտոնիո Բանդերասը: Նոր ֆիլմում նկարահանվելու համար դերասանը համաձայնվել է ժամանակավորապես Իսպանիա տեղափոխվել, նաև ամբողջովին սափրել է գլուխը:

Սափրած գլխով Բանդերասն իր տարիքից մեծ է երևում: Լրացուցիչ բաղադրիչ գլխարկն էլ է դերասանին մեծ ցույց տալիս մի քանի տարով:










































