Բրիտանիայի Եղիսաբեթ երկրորդ թագուհու ամուսինը՝ 96-ամյա արքայազն Ֆիլիպը, վերջնականապես հաստատվել է Wood Farm կալվածքում, ինչը նշանակում է, որ նա հրաժարվել է հրապարակային կյանքից՝ տեղեկացնում է Daily Mail-ը:

91-ամյա թագուհին հավանության է արժանացրել ամուսնու որոշումը: Թերթը նշում է, որ թեպետ թագուհին կարոտում է ամուսնուն, սակայն չի կարող թողնել Լոնդոնը իր պարտականությունների պատճառով:

Այնուամենայնիվ զույգը, որի համատեղ կյանքի տարիները մոտենում են 70-ի, մի քանի օր միասին է անցկացրել: Կալվածքում կա խոհանոց, որը թագուհին կարող է տնօրինել ինչպես սովորական կինը: Արքայազն Ֆիլիպը, «թոշակի» անցնելով, հաճույքով կարդում և նկարում է ջրաներկով՝ գրում է լրատվամիջոցը:













































