Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ամենահաճախ հանդիպող գենետիկ հիվանդությունը Հայաստանում ընտանեկան պարբերական տենդն է

Ամենահաճախ հանդիպող գենետիկ  հիվանդությունը Հայաստանում ընտանեկան պարբերական տենդ է (հայտնի է «երևանյան հիվանդություն» անվամբ – խմբ.): «Բժշկական գենետիկայի ազգային օր» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում եվրոպացի լավագույն գենետիկ մասնագետները հայ մասնագետներին փոխանցեցին իրենց փորձը: Գիտաժողովը կայացավ նոյեմբերի 4-ին:

«Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից Առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ համատեղ: Կոնֆերանսի նպատակն է Հայաստանում բարձրացնել բժշկական գենետիկայի տարբեր ոլորտների վերաբերյալ իրազեկվածությունը ոչ միայն ազգաբնակչության, այլ նաև բժիշկների միջավայրում: Հրավիրել ենք մեր եվրոպացի գործընկերներին: Նրանք կներկայացնեն իրենց փորձը, թե ինչպես են աշխատել իրենց երկրներում` ներդնելու համապատասխան ծառայություններ և ինչ հաջողություններ ունեն: Կլինի փորձի փոխանակում»,-ասաց Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի վարիչ Դավիթ Պապիկյանը:

Հայ մասնագետները ներկայացրեցին նաև օրենսդրական և կառուցվածքային այն բացերը, որոնք այսօր առկա են Հայաստանում, և որի ուղղությամբ պետք է աշխատեն ` բարելավելու իրավիճակը:

Հայաստանն ունի քիչ թվով գենետիկ մասնագետներ, սակայն բոլորն էլ ունեն նեղ մասնագիտացում: Պապիկյանի կարծիքով` մասնագիտական վերապատրաստումների կարիք կա: Անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ, համապատասխան ուղեցույցներ, սքրինինգային ծրագրեր:

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, ԱՆ գլխավոր գենետիկ Թամարա Սարգսյանի կարծիքով` գիտաժողովը մեծ նշանակություն ունի գենեցիստների համար: «Հրավիրված են լավագույն մասնագետներ Անգլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Չեխիայից , որոնք կկիսվեն իրենց փորձով: Մեծ հաջողություն եմ համարում  ունենալ բժշկական գենետիկայի օր: Հուսով եմ, որ այն կլինի շարունակական և եվրոպացի բժիշկների հետ ավելի սերտ կաշխատենք»,-ասաց նա:

Սարգսյանի խոսքով` ամենահաճախ հանդիպող գենետիկ հիվանդությունը Հայաստանում ընտանեկան պարբերական տենդն է: Բարձր տոկոս կազմող այլ գենետիկ հիվանդություն չունենք:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ ՀՀ Ազգային ժողովում կայացել է բժշկական գենետիկայի հետ կապված ծրագրի լիցենզավորման քննարկում: Փոխնախարարը կարևորեց նաև իրազեկման առումով մեծ աշխատանք տանելու անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում