Ամերիկացի 59-ամյա դերասան և ռեժիսոր Ալեք Բոլդուինի կինը՝ Հիլարին, չորրորդ երեխային է սպասում: Այդ մասին հայտարարել է ինքը՝ Հիլարին՝ հաղորդում է people-ն:
«Մեր Բոլդուինիտոսներն այս գարնանը պատրաստվում են ընդունել թիմի ևս մեկ անդամի. ես պատրաստվում եմ նրանց հատուկ տորթ մատուցել, որպեսզի հայտնեմ՝ աղջի՞կ է, թե՞ տղա: Ես դա կանեմ վաղը՝ կեսօրին. մենք այնքան հուզված ենք»,- իր ինստագրամում գրել է Բոլդուինի 33-ամյա կինը:
Բոլդուինն արդեն մեկ դուստր և երկու որդի ունի:








































