Գերմանիայում 81-ամյա տղամարդը ոստիկանություն է դիմել՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակների ռումբի հետ շփոթելով հինգ կիլոգրամանոց դդմիկը՝ տեղեկացնում է Star Tribune-ը:
Թոշակառուն հանելուկային իրը գտել է իր տան բակում, դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ ռումբ է գտել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ռումբի փոխարեն հսկայական դդմիկ են գտել: Նրանք հավատացրել են ծեր տղամարդուն, որ կարիք չկա սակրավորների կանչելու: Հավանաբար ինչ-որ մեկը պարզապես կատակել է՝ նրա բակը նետելով հսկայական դդմիկը:










































