Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Բըրբենքում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է իր կանոնադրության լրամշակված նախագիծը

Նոյեմբերի 1-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շեշտեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատմական այս այցը մեծ ուրախություն և խանդավառություն է առաջացրել ԱՄՆ Արևմտյան հայոց թեմում` զորացնելով սերը և նվիրումը Ս. Էջմիածնի և Հայրենիքի հանդեպ:

Այնուհետև ԳՀԽ անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա շեշտեց, որ հովվապետական այս այցի առանցքում հայ պատանիներն ու երիտասարդներն էին: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայրենիքից հեռու նրանց մեջ զորավոր են ազգասիրությունն ու եկեղեցասիրությունը, նախանձախնդրությունը հայոց լեզվի և մեր ազգային արժեքների պահպանության գործում:

Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Մեքսիկա կատարած հովվապետական իր անդրանիկ այցին, ուր իր օրհնությունը բաշխեց տեղի հայությանը և միասնաբար աղոթեցին երկրաշարժից զոհվածների հոգիների հանգստության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց նաև ԳՀԽ նորընտիր կազմին` մաղթելով արդյունաշատ և բեղուն աշխատանք:

Ժողովի նիստերն ատենապետեցին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Օրակարգի հաստատումից հետո ընթերցվեց և հաստատվեց նախորդ` 2017 թ. մայիսի 16-17-ին գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը:

Այնուհետև Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց ԳՀԽ կանոնադրության լրամշակված նախագիծը, որը պատրաստվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի կողմից: Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց խմբագրական աշխատանքից հետո կանոնադրության նախագիծն առաքել թեմեր առաջարկությունների և դիտարկումների համար:

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ և Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ժողովականներին ներկայացրեց «2018 թ. որպես երիտասարդության տարի» հռչակման տարում նախատեսվող ծրագրերի մանրամասները: Սրբազան Հայրը նշեց, որ տարվա ամփոփումը կլինի հուլիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նախատեսված համընդհանուր ուխտագնացությունը: Տարվա ընթացքում նաև կկազմակերպվեն երիտասարդական ուխտագնացություններ թեմակալ առաջնորդների հետ դեպի Ս. Էջմիածին:

Ժողովի վերջավորության Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ ԳՀԽ անդամների արդյունավետ աշխատանքին` ի նպաստ եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման:

Ժողովն ամփոփվեց  «Պահպանիչ»  աղոթքով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում