«Խաղաթղթե տնակ» սերիալը կարող է մնալ առանց իր գլխավոր հերոսի՝ Ֆրենկ Անդերվուդի: Քաղաքական գործչի մասին հայտնի սերիալի ստեղծողները եզրափակիչ սեզոնը կարող են նկարահանել առանց հերոսի, որի դերակատարն էր Քևին Սփեյսին: Այս մասին հայտնում է Variety-ն:
Պրոդյուսերների խոսքով՝ այժմ հսկայական աշխատանք է տարվում նախատեսվող սեզոնի սցենարի վրա: Տարբերակներից մեկով նախատեսվում է հրաժարվել Անդերվուդից՝ նրա կնոջ՝ Քլերի վրա կենտրոնանալու համար, որի դերակատարն է Ռոբին Ռայթը:
Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ Սփեյսի հետ կապված սկանդալի պատճառով կարող է սպառնալիքի տակ հայտնվել սերիալի եզրափակիչ մասը, սակայն ստեղծողները չեն ցանկանում նկարահանող խմբին զրկել աշխատանքից, ուստի ծրագրում են նկարել 6-րդ սեզոնը առանց նրա:
Հիշեցնենք. այն բանից հետո, երբ Քևին Սփեյսիին մեղադրեցին սեքսուալ ոտնձգությունների մեջ, Netflix հեռուստաընկերությունը հաղորդեց սերիալը 6-րդ սեզոնից հետո ավարտելու մասին:











































