ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հետաքրքրվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից, թե ինչ առաջնահերթ խնդիրներ կան, որոնք համակարգային փոփոխությունների կարիք ունեն։
Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ գլխավոր խնդիրներից մեկը լեզվի կորուստն է։





































