«Կա միջազգային պրակտիկա, քանի դեսպանը նշանակված չէ, դրա մասին ընդհանրապես չեն էլ խոսում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Վրաստանում որպես ՀՀ դեսպանի թեկնածու շրջանառվում էր քաղաքագետ Սերգեյ Մինասյանի անունը, սակայն նշանակվեց Ռուբեն Սադոյանը, ինչո՞վ է դա պայմանավորված:
Միաժամանակ փոխնախարարը նշեց, որ կան բացառություններ. այն երկրներն են, որտեղ դեսպանը հաստատվում է խորհրդարանի կողմից, օրինակ՝ ԱՄՆ-ում:
«Ընդհանրապես, շոշափել թեկնածուների հարց, ընդունված չէ, ավելին՝ դա կոռեկտ չէ: Ինձ համար անհասկանալի է այդ մոտեցումը, որ մինչև հրամանագիրը սկսում են շոշափել անուններ, դա այնքան էլ կոռեկտ չէ հարևան պետության նկատմամբ»,- հավելեց Շ. Քոչարյանը:









































