ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունը կարժենա 18 մլրդ դոլար կամ ավելի քիչ։
«Ասում էինք, որ պատը կարժենա 40 մլրդ դոլար։ Դրա արժեքը նույնիսկ չի մոտենում այդ գումարին։ Խոսքը դրա կեսից քիչ գումարի մասին է»,-ասել է ԱՄՆ նախագահը Fox News հեռուստաալիքի եթերում։
Թրամփի խոսքով՝ մեքսիկացիներից բնական պատնեշներ կդառնան լեռներն ու գետերը, այդ իսկ պատճառով այդ վայրերում պատ հարկավոր չէ։
«Կարծում եմ՝ 18 մլրդ դոլարով կամ ավելի քիչ գումարով մենք հիանալի պատ կունենանք»,-նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա հավելել է, որ ներկայում ընթանում է ցանկապատի նախատիպերի նախապատրաստություն։
Պատի կառուցումը նրա հիմնական նախընտրական խոստումներից մեկն է։ Պատի կառուցման մասին հրամանը Թրամփը ստորագրել է հունվարի 25-ին, դրա երկարությունը կկազմի ավելի քան 3000 կմ։








































