Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Ուկրաինայի Կիրովոգրադի մարզ

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը հոկտեմբերի 31-ին այցելեց Ուկրաինայի Կիրովոգրադի մարզ, որտեղ հանդիպեց Կիրովոգրադի մարզկենտրոն Կրոպիվնիցկի քաղաքի քաղաքապետ Անդրեյ Ռայկովիչի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Կոնստանտին Յառինիչը և Կիրովոգրադի հայերի միության մարզային կազմակերպության նախագահը:

Հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ նշելով տեղական մակարդակով ապակենտրոնացված համագործակցության առավել զարգացման կարևորությունը, ինչպես մշակույթի, այնպես էլ առևտրատնտեսական ու զբոսաշրջության ոլորտներում։

Քաղաքապետն, իր հերթին, ընդգծեց Կրիպովնիցկիի քաղաքային իշխանությունների հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների հետ հարաբերությունների զարգացման և սերտեցման ուղղությամբ, ինչպես նաև կարևորեց տեղի հայ համայնքի դերը, որն ակտիվորեն ինտեգրված է քաղաքի տնտեսական և հասարակական կյանքին:

Կողմերը քննարկեցին առևտրատնտեսական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, որի ընթացքում քաղաքապետը նշեց, որ վերջին շրջանում Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է և քաղաքային իշխանությունների անունից պատրաստակամություն հայտնեց այդ հարցում իր աջակցությունը ցուցաբերել:

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրեց Հայաստանի տնտեսական և զբոսաշրջային ներուժը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կստեղծվեն այն նպաստավոր պայմանները, որոնք թույլ կտան ընդլայնել առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը։

Խոսվեց նաև մշակութային համագործակցության հեռանկարների մասին, որի շրջանակներում քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց Կրոպիվնիցկիում Հայ Առաքելական եկեղեցու կառուցման գործում աջացություն ցուցաբերել հայկական համայնքային կառույցին:

Այնուհետև, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանն այցելեց քաղաքի կենտրոնում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար-հուշարձան, որի հարևանությամբ էլ նախատեսված է կառուցել Հայ Առաքելական եկեղեցին:

Կիրովոգրադի մարզ կատարած այցի շրջանականերում գլխավոր հյուպատոսը հանդիպում ունեցավ նաև Ուկրաինայի հայերի միության Կիրովոգրադի մարզային կառույցի ղեկավարության հետ, որի ընթացքում ներկայացրեց Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը, պատասխանեց ներկաների հարցերին: Համայնքային կառույցի նախագահ Տիգրան Խաչատրյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսին այցի համար՝ բարձր գնահատելով գլխավոր հյուպատոսության աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում