Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Փորձ է արվում դատարանի դահլիճում փաստաբանին նապաստակ սարքել․ փաստաբանները դա թույլ չեն տա

Թերևս երբեք փաստաբանների հանդեպ պետության նեգատիվ վերաբերմունքը այդքան սրված ու արտահայտված չի եղել, որքան՝ վերջին շրջանում։ Նախկինում երբեք հնարավոր չէր լինի ականատես լինել, որ կարգադրիչը կարող է խուզարկել փաստաբանին, թույլ չտալ նրան մուտք գործել նիստերի դահլիճ, դատավորը երբեք սեփական հայեցողությամբ չէր կարող փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել միայն այն պատճառով, որ վերջինս ցանկանում է դիրքորոշում հայտնել կոնկրետ փաստի վերաբերյալ։ Մի բան էլ դրանից հետո գրությամբ դիմել փաստաբանների պալատին, որպեսզի պալատի կարգապահական հանձնաժողովը քննության առարկա դարձնի փաստաբանի վարքագիծը։ Հիմա էլ, պարզվում է, պետությունը փորձում է արդեն օրենսդրական մակարդակում սահմանափակել փաստաբանի ազատությունը։ Մասնավորապես՝ ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծով փաստաբանների նկատմամբ որպես դատական սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանքը՝ մինչև 100 հազար ՀՀ դրամի չափով:

Փաստաբանները այս դրույթը որակում են որպես խայտառակություն, որը չունի որևէ պատճառ ու հիմք։ «Սա լուրջ հարված կհասցնի փաստաբանությանը, եթե օրենքի տեսք ստանա։ Շատ ուժեղ միջոց են ընտրել փաստաբանի վրա ներազդելու, լռեցնելու, ստիպելու, որպեսզի դատարանում արդյունավետ պաշտպանություն չիրականացնի։ Հավատացեք, որ փաստաբանը շատ վատ վիճակում է լինելու դատարանում, երբ փորձելու է կարծիք հայտնել՝ գործի նյութերի շրջանակում ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելիս։ Փաստաբանը միշտ կաշկանդված է լինելու ազատ գործելուց՝ իմանալով, որ իր վստահորդներից ոչ մեկ չի ցանկանա այդ տույժը հատուցել, փոխհատուցել, եթե իր փաստաբանի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառի։ Արդյունքում փաստաբանը հայտնվում է ընտրության առաջ՝ արդյունավետ պաշտպանություն իրականացնել բոլոր հնարավոր միջոցներով, թե լռել՝ ֆինանսապես չտուժելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Փաստաբանների հետ չկա այդ խնդիրը։ Փաստաբանների ու դատարանների հետ հարաբերություններում նման խնդիր չկա, որ անհրաժեշտություն է եղել նման դրույթ ամրագրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր հերթին նկատեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Փաստաբանները օրենսդրական մակարդակում այս դրույթի ամրագրումը բացատրում են Փաստաբանների պալատի չգոյությամբ և ՓՊ նախագահի սեփական կարիերիստական ամբիցիաների բավարարմամբ։ «Ես որ ասում եմ՝ Պալատը փաստաբանության թիվ մեկ թշնամին է, դրանք լոկ խոսքեր չեն, սա ճշմարտություն է, որը հաստատվում, ապացուցվում է ամեն օր։ Փաստաբանները ամեն օր են դա իրենց մաշկի վրա զգում։ Ես չեմ զարմանա, որ այս դրույթի նախաձեռնողը լինի հենց Փաստաբանների պալատը։ Իրենք դա չեն ընդունի։ Այս երկրում փաստաբանական կառույց գոյություն չունի։ Եթե այս դրույթը դառնա օրենք, սա լինելու է Արա Զոհրաբյանի ցանկությունների իրականացումը»,- ընդգծեց Աթանեսյանը։

Երվանդ Վարոսյանի խոսքերով՝ տարիեր առաջ, երբ փաստաբանական համայնքը կայացած էր, Պալատը ամուր կառույց էր, ոչ մեկի մտքով չէր անցնի փորձել սահմանափակել փաստաբանի ազատությունը և նրա նկատմամբ սանկցիա կիրառել ու տույժ սահմանել։ Բայց Արա Զոհրաբյանի նախագահության օրոք այդ կրավորական, վախվորած կերպարը, որը ձեռք է բերել Փաստաբանների պալատը, թույլ է տալիս պետությանը նման օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։ «Ներկայումս Փաստաբանների պալատը ստորադասված է, Պալատը վախենում է ամեն ինչից։ Բնականաբար, վախեցող կառույցից ոչ մեկ չի զգուշանա։ Ճնշումները դեռ շարունակվելու են։ Եվ եթե առաջիկայում այս վիճակը չկարգավորվի, մենք փաստաբանության մասին խոսելու ենք անցյալ ժամանակով»,- նշեց Վարոսյանը։

Նրա խոսքերով՝ այսօրվա պայմաններում, երբ դատական համակարգը անկախ չէ, դատավորները կախյալ վիճակում են, այս պայմաններում սահմանափակել փաստաբանների ազատությունը, փաստաբանին սարքել նապաստակ դատարանի դահլիճում, ապա դա վերջն է։ «Դատարանի դահլիճում չակերտավոր խելոք, հնազանդ փաստաբանը դա փաստաբան չէ, ինչ ուզում եք անունը դրեք, բայց ոչ փաստաբան։ Իսկ եթե փաստաբանը դատարանի դահլիճում իր դերում չլինի, դրա հետևանքները կրելու են բոլորը, այդ թվում՝ իրավակիրառ պետական մարմինները և արդարադատություն իրականացնող մարմինը։ Թոփալ արդարադատություն ոչ մեկին պետք չէ»,- ընդգծեց Վարոսյանը՝ հավելելով, որ Փաստաբանների պալատը, եթե անգամ քայլեր ձեռնարկի այս դրույթի դեմ, ապա դա լինելու է արհեստական, վերևից թույլատրված։

Եվ իսկապես, Փաստաբանների պալատը չի շտապում դիրքորոշում հայտնել այս մտահոգիչ դրույթի վերաբերյալ։ Ի պատասխան մեր հարցման՝ ՓՊ-ից մեզ ասացին, որ այդ դրույթը անթույլատրելի են համարում, բայց միայն այդքանը։ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով նախատեսված փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից, որպես դատական սանկցիա, տուգանքի կիրառումն անթույլատրելի է համարում: Այդ և այլ նախագծային կարգավորումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կներկայացնի իր դիտողությունները և առաջարկությունները»,- մեզ հետ զրույցում ասաց ՓՊ խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ չպատասխանելով մեր մնացած հարցերին:

Փաստաբանների առանձին խումբ, որը մտահոգ է փաստաբանության ապագայով, պատրաստվում է առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ և կանխել այս դրույթի ընդունումը, որպեսզի այն օրենքի տեսք չստանա։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում