Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

Սեյրան Օհանյանը եթե ուզենա ակտիվանալ՝ տիկնոջ շուրթերով չի հայտարարի․ Արմեն Մարտիրոսյան

Այն, որ մամուլում քաղաքական օրակարգ է դարձել ոչ թե բյուջե 2018-ը, այլ Ռուզաննա Խաչատրյանի գրառումը, դա խոսում է մեր դժբախտության մասին։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նրա դիտարկմամբ՝ բյուջեն քննարկվում է կիսադատարկ սենյակում, որտեղ բացակայում են անգամ գլխադասային հանձնաժողովների անդամները։

«Դա նշանակում է, որ բյուջեն մեր առօրյա կյանքի հետ կապ չունի, քաղաքական օրակարգ, ըստ էության, գոյություն չունի, բոլոր զարգացած ժողովրդավար երկրներում բյուջեն թիվ մեկ քաղաքական օրակարգն է, բայց քանի որ մենք ո՛չ զարգացած ենք, ո՛չ ժողովրդավարական ենք, բյուջեի նշանակությունը հանրային կյանքում, կարելի է ասել, զրոյանում է։ Դրա վառ ապացույցն այն քննարկումների ծավալն է, որը հիմա տեղի է ունենում։ Ակնհայտորեն դա ունի նաև մի շարք այլ պատճառներ, պատճառներից մեկն այն է, որ մեր բյուջեն 2008թ-ի ճգնաժամից հետո չի զարգանում, 10 տարուց ավելի է Սերժ Սարգսյանը նախագահ է, և բյուջեն չի ավելանում․ եթե այսօրվա դոլարային կուրսով հաշվենք՝ 2․7 մլրդ դոլարին մոտ բյուջե է, նույնիսկ ամաչելու թիվ է։ 10 տարվա ընթացքում 3 միլիարդի շեմը չենք կարողանում հարթել։ Դա խայտառակություն է։ Քաղաքական առումով էլ ակնհայտ է, որ կարծես թե Կարեն Կարապետյանը չէ այն անձը, որը հետագայում այդ բյուջեն կյաքի է կոչելու, պատասխանատվության առումով չկա այն անձը, որից հետագայում պետք է պատասխաններ ստանալ»,- շեշտեց նա։

Անդրադառնալով նախկին պաշտպանության նախարարի տիկնոջ գրառմանը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ չի կիսում այն տեսակետները, թե Սեյրան Օհանյանը սրանով քաղաքական խնդիր է լուծում, որպեսզի 2018-ին ընդառաջ ակտիվանա։

«Շատ լավ ճանաչելով արդեն Սեյրան Օհանյան անձին, ես գիտեմ, որ շատ հրապարակային իր մոտեցումները կարողանում է ցուցաբերել, եթե ակտիվանալու ցանակություն ունենա, դրա մասին ինքը կհայտարարի, և որևէ մեկի, այդ թվում՝ իր կնոջ շուրթերով, գրառումներով դա չի բարձրաձայնի»,- շեշտեց նա։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Սեյրան Օհանյանի հետ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հանդիպել է, թե՞ ոչ, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ չի կարող ասել, տեղյակ չէ։ Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք կլինի Հովհաննիսյան-Օհանյան-Օսկանյան վերամիավորում, ապա այդ մասին ևս չի կարող ասել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում