«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ը կազմակերպել է քննարկում՝ նվիրված հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի ունեցած Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման պաշտոնական արարողությանը:
Վրաստանի «Ալիք Մեդիա» տեղեկատվական հարթակի հիմնադիր Արսեն Խառատյանը փորձեց այս հարցին նայել վրաստանյան դիրքերից: Նրա խոսքով՝ բացումը Կարսի գրավման օրն անելու միտումնավոր տրամաբանությունը գուցե այն էր, որ ցանկանում էին վերքի վրա աղ լցնել:
Արսեն Խառատյանը կարծում է, որ այս պահին Ադրբեջանի ազդեցության չափերը Վրաստանում շատ ավելի մեծ են՝ պայմանավորված ինչպես տնտեսական լծակներով, այնպես էլ քաղաքական ներկայությամբ:
«Եթե Թուրքիայի համար այս երկաթգիծը կարևոր էր տնտեսական և ֆինանսական առումով, ապա Ադրբեջանի համար ավելի շատ հոգեբանական առումով էր կարևոր, որովհետև սրա համար փողի մեծ մասը Ադրբեջանն է տվել»,- կարծում է Արսեն Խառատյանը:








































