Նյու Յորքում կատարված հարձակումից հետո ահաբեկչության մեջ մեղադրվող ուզբեկ Սայֆուլլո Սայիպովին սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ։ Այս մասին հայտարարել է Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի պաշտոնակատար Ջուն Կիմը։
«Կտեսնենք, թե արդյունքում նրա դեմ ինչ կետերով մեղադրանքներ կառաջադրվեն։ Դրանցից մի քանիսը կարող են պատժվել մահապատժով, մի քանիսն էլ՝ ցմահ բանտարկության ժամկետով՝ որպես առավելագույն միջոցառում»,-նշել է նա։
Երեքշաբթի Սայիպովը պիկապով վրաերթի էր ենթարկել հետիոտներին ու հեծանվորդներին։ Նրա գործողությունների հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 12 մարդ։






































