Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Երկրում առկա իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել. ՀՅԴ հայտարարությունը

ՀՅԴ բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հոկտեմբերի 31-ին կայացած հերթական համատեղ ընդլայնված նիստում անդրադարձ է կատարվել կուսակցության կազմակերպական վիճակին և անելիքներին, քննարկվել երկրում առկա սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը, Հայաստանի պետական կառավարման համակարգում ՀՅԴ գործուեությունը: Այս մասին տեղեկացրին ՀՅԴ բյուրոյի հանրային կապերի գրասենյակից՝ հավելելով. «Ներկայացվեցին քաղաքական կոալիցիայի շրջանակներում ստանձնած ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու ընթացող բարեփոխումները:

Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ կարևոր է անդրադառնալ՝ արդյոք, մաս կազմելով Հայաստանի պետական կառավարման գործին, իրականացվու՞մ են Դաշնակցության առաջադրած նպատակներն ու խնդիրները, քաղաքական համագործակցությունն ու հանձն առած պատասխանատվությունը ապահովու՞մ են երկրի զարգացման դրական ընթացքը: Ներկայացված զեկույցների ու ծավալված քննարկման արդյունքում կատարվեցին հետևյալ հիմնական հաստատումները.

1. Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեև առկա են որոշ դրական տեղաշարժեր և արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայմաններում: Անհրաժեշտ է հաշվի առնել սոցիալական հետևանքները՝ նվազեցնելով դրանց հավանական բացասական ազդեցությունն անապահով խավերի նկատմամբ:

2. Սոցիալական արդարության հաստատումն ու այդ ուղղությամբ աշխատանքը ՀՅԴ առաջնային խնդիրն է: Օրենսդիր ու գործադիր մարմիններում պատասխանատվություն ստանձնած կուսակցական գործիչներն իրենց աշխատանքում պետք է շարունակեն առաջնորդվել սոցիալական հիմնախնդիրների լուծման և սոցիալական արդարության ապահովման գիտակցումով:

3. Կուսակցության ծրագրերի և մոտեցումների պետական քաղաքականության վերածվելը պահանջում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններում առավել ակտիվ և նպատակասլաց գործունեություն: Կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել 2018թ. պետական բյուջեի նախագծին՝ այն գնահատելով ռազմավարական ծրագրերի իրականացման հետ համարժեք լինելու տեսանկյունից:

4. Կարևորելով ընթացող բարեփոխումները՝ առաջնային խնդիր է մնում պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, բյուրոկրատական մեխանիզմների պարզեցումն ու որոշումների կայացման և գործադրման արդյունավետությունը: Արդյունավետ կառավարումը երկրի գրավչության և ներդրումների ապահովման կարևորագույն գրավականն է և պահանջում է ոչ միայն իրավական դաշտի բարելավումներ, այլ, հատկապես, գործադրման արդյունավետ և հետևողական ընթացք:

5. Սահմանադրական նոր կարգի հաստատման համատեքստում առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի ներդրումը, որը պետք է երկրում ապահովի արդարության և իրավահավասարության իրական միջավայր:

6. Կրթության և գիտության ոլորտում բազմաթիվ հիմնախնդիրները պահանջում են հետևողական աշխատանք և ճշգրիտ լուծումներ. կարևորագույն խնդիրն այդ հարցում մնում է ազգային դաստիարակության ապահովումը: Ոլորտի կառուցվածքային փոփոխությունները դեռևս չեն հանգեցրել բովանդակային փոփոխությունների և կրթության որակի բարելավման, ինչը երկրի զարգացման հիմնական երաշխիքն է:

7. Տարածքային կառավարաման բարեփոխումները պետք է ապահովեն երկրի համաչափ զարգացումը: Մարզերում և համայնքներում առկա ռեսուրսների և ներուժի արդյունավետ գնահատման, օգտագործման, իրատեսական ծրագրերի մշակման և գործադրման, համայնքների խոշորացման միջոցով անհրաժեշտ է հասնել տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության և լիարժեք միջոլորտային համագործակցության:

8. Երկրի զարգացման գրավականներից են բնական միջավայրի և ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու կառավարումը: Ոլորտում առկա հիմնական դժվարությունները կապված են բնական ռեսուրսների օգտագործման ծավալների, բնապահպանական ռիսկերի գնահատման և նվազեցման արդյունավետ համակարգի ձևավորման, ներդրումային դրական միջավայրի ապահովման հետ:

9. Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև դաշնակցական նորանշանակ մարզպետների գործունեությանը, Շիրակում և Արագածոտնում առկա խնդիրներին և դրանց լուծման ջանքերի արդյունավետությանը:

Այս հաստատումների համատեքստում, քաղաքական համագործակցության շրջանակներում, ՀՅԴ-ն առաջնորդվելու է նախաձեռնողականության ու ինքնուրույնության գործելակերպով: Համատեղ աշխատանքի գլխավոր ուղղությունները շարունակելու են մնալ սոցիալական արդարության և համերաշխության հաստատումը, բնակչության կյանքի որակի բարելավումը, ապագայի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորումը, ազգային անվտանգության երաշխավորումը, հովանավորչության, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ իրական պայքարը և համակարգային բարեփոխումների իրականացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում