Ջենիֆեր Լոպեսի երկրպագուները ցնծում են։ Պատճառը երգչուհու մատնեմատին հայտնված մատանին է, որը երկրպագուները նկատել են երգչուհու տարածած նոր լուսանկարում։ Նա մատանիով առաջին անգամ շրջել է հանրության մեջ բեյսբոլի համաշխարհային մրցաշարի խաղերից մեկի ժամանակ, որն օրերս կայացել է Հյուսթոնում։ Երգչուհին եղել է իր բոյֆրենդի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ։

Լոպեսը կոկետուհու նման շոյել է նրա դեմքը։ Երկրպագուները ենթադրություն են արտահայտել, որ նրանք հաստատ կամուսնանան։

Երգչուհին վստահեցնում է, որ ի դեմս Ռոդրիգեսի՝ ինքը ձեռք է բերել իդեալական բոյֆրենդի։











































