Saturday, 27 06 2026
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Հինգ և ավելի երեխա ունեցող արցախյան ավելի քան 30 ընտանիք տուն է ստացել «Հայաստան» հիմնադրամի կողմից

Արցախում բազմազավակ` 5 և ավելի երեխա ունեցող 34 ընտանիք մինչ այս պահը տուն է ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների շնորհիվ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ այս ծրագրով մոտ 4 օր առաջ 7 տուն է տրամադրվել: «Այս ծրագրով մինչ այս պահը տրամադրվել է 34 տուն, շուրջ 10 տան կառուցումն ընթացքի մեջ է, ունենք պայմանավորվածություններ բարերարների հետ նոր տների կառուցման հետ կապված»,-ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` նշյալ ծրագիրը «Հայաստան» հիմնադրամի կողմից որդեգրված մյուս խոշոր ծրագրերի հետ շարունակական բնույթ ունի: «Արցախի բազմազավակ 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար տների տրամադրման ծրագիրը շարունակական է: Բայց բոլորս պետք է գիտակցենք, որ այս ծրագիրը հայտարարելուն պես բոլոր չորս երեխա ունեցողները ցանկություն են հայտնել ունենալ հինգ երեխա»,-ասաց Արա Վարդանյանը` նկատելով, որ այս ծրագիրը չի կարող ավարտվել, քանի որ բազմազավակ ընտանիքների քանակն է ավելանում:

Հիմնադրամի տնօրենի խոսքով` Արցախում բնական աճի վրա ազդում է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի ծրագիրը, որով Արցախում չորրորդ երեխային ունեցող յուրաքանչյուր ընտանիքի դրամական օգնություն է ցուցաբերվում: «Այս ծրագիրը, որը մեր միջոցով է իրականացվում, լուրջ խթան է հանդիսանում Արցախում մարդկանց բնական աճի տեսանկյունից»,-ավելացրեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում