Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հայաստանը շարունակելու է որակյալ գինու և կոշիկի արտադրության զարգացումը. Սերժ Սարգսյան

Հայաստանը շարունակելու է գինեգործության և կոշիկի արտադրության ոլորտների զարգացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Այդ մասին «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Լրագրողը նշել է, որ մինչ այժմ մեր երկիրը հայտնի է եղել իր կոնյակով, սակայն գտնվելով Հայաստանում՝ բացահայտել են հայկական գինին և կատակելով ՀՀ Նախագահին հարցրել. «Ինչո՞ւ էիք այսքան ժամանակ թաքցնում այն մեզնից»:

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում գինեգործությունն ունի դարերի պատմություն, և «դա մեր գնահատականը չէ»: «Խորհրդային տարիներին Հայաստանը մասնագիտացել է կոնյակի արտադրության ոլորտի վրա: Վերջին հինգ տարիների ընթացքում մեզ մոտ կտրուկ ավելացել է գինեգործությամբ զբաղվող ֆերմերների թիվը: Բացի այդ, մեր երկրում ներդրումներ են կատարել մեր մի քանի հայրենակիցներ, ովքեր ապրում են Հայաստանից դուրս և արդեն վաղուց աշխատում են այս ոլորտում: Իրականում, այսօր Հայաստանում արտադրվում է որակյալ գինի: Ցավոք, դեռևս ծավալները փոքր են, բայց ասեմ, որ 2016 թվականին 2014-ի համեմատ գինու արտահանումը Ռուսաստան ավելացել է 70 տոկոսով»,- ընդգծել է ՀՀ Նախագահը:

Անդրադառնալով կոշիկի արտադրությանը՝ լրագրողը նկատել է, որ խորհրդային տարիներին Հայաստանը եղել է նաև կոշիկի արտադրության կենտրոն և հետաքրքրվել, թե ինչ ծրագրեր են նախատեսվում այս ոլորտում: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոշիկի արտահանումն աճել է 48 տոկոսով: «Իրականում այս ոլորտում ունենք մեծ ներուժ, ավանդույթներ, մարդիկ մնացել են, և մենք կզարգացնենք նաև կոշիկի արտադրության ոլորտը: Ասեմ, որ այժմ Հայաստանում արտադրվում է առանձնահատուկ կոշիկ շատ հայտնի մարդկանց համար, բայց դա թիվ չէ: Կարծում եմ, որ երկու տարի անց կկարողանանք խոսել այն մասին, որ այդ ավանդույթը Հայաստանում վերականգնվել է»,- շեշտել է ՀՀ Նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում