Վիսկոնսինում ուսուցչի նախկին օգնականը դատապարտվել է երկու տարբեր դպրոցներում երկու 16-ամյա դպրոցականի վրա սեքսուալ հարձակման համար: Նախ 24-ամյա Քիմբերլի Ջերսոնդին մեղադրանք են առաջադրել 6 նման դեպքերի համար, բայց մեղքն ընդունելու մասին համաձայնագրի շրջանակներում դատարանը չեղարկել է 4-ը, հայտնում է People-ը:

Քիմբերլին սեռական կապ է ունեցել աշակերտներից մեկի հետ՝ նրան նախապես իր հեռախոսահամարով գրություն փոխանցելով: Երբ դեռահասը փորձել է բաժանվել ուսուցչուհուց, նա սկսել է ավելի ակտիվորեն անհանգստացնել նրան՝ մշտապես գրել և զանգել: Մեղադրյալի դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 30-ին, մինչ այդ նա ազատության մեջ կլինի գրավի դիմաց:
Զոհը պատմել է, որ Քիմբերլիի հետ իր հարաբերությունները սկսվել են այն բանից հետո, ինչ ինքը սկսել է եղբայրներին վերցնել Մենոմոնի Ֆոլսի կրտսեր դպրոցից: Այդ ժամանակ աղջկա պարտականությունն է եղել երեխաներին խնամելը դասերի ավարտից հետո: Դեռահասի խոսքով՝ իրենք որոշ ժամանակ նամակագրական կապ են ունեցել, հետո դա վերաճել է համբույրների Քիմբերլիի մեքենայում:
Երբ Քիմբերլին նոր տուն է տեղափոխվել, դեռահասը սկսել է նրա տանը մնալ գիշերները: Տղայի խոսքով՝ այդ ժամանակ իրենք սեքսով են զբաղվել 9 անգամ:
Երկրորդ տուժածը Սենթ-Ֆրենսիսի դպրոցից պատմել է, որ Քիմբերլին սկսել է իր մասին հոգ տանել այն բանից հետո, երբ իրենք ծանոթացել են մարզման ժամանակ: Պատմությունը գործնականում նույն կերպ է զարգացել, ինչպես առաջին դեպքում: Երբ Քիմբերլին իմացել է, որ դեռահասներն իր դեմ բողոք են ներկայացրել, վերջինին գրել է:
Քիմբերլի՝ ես հետաքննության տակ եմ:
Տուժած՝ բոլոր նամակները ջնջե՞լ ես:
Քիմբերլի՝ այո, բայց կարծում եմ՝ նրանք կարող են իմանալ այդ մասին:
Ես գիտեմ, որ սխալվել եմ:
Տուժած՝ ես քեզ չեմ մատնի, ինչիս է պետք…Դու ինձ դուրս ես գալիս, ինձ դուր է գալիս քեզ հետ խոսել: Չեմ ուզում տեսնել ինչպես ես փորձանքի մեջ ընկնում:
Քիմբերլի՝ հնարավոր է՝ բանտն ամենավատ բանը չէ աշխարհում:











































