Երևանի ժամանակով 22:45-ին կսկսվի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բենֆիկա» հանդիպումը:
Դաշտի տերերը խաղը կսկսեն հետևյալ կազմով. Դե Խեա, Բայի, Բլինդ, Սմոլինգ, Դարմիան, Մատիչ, Մաքթոմինի, Լինգարդ, Մատա, Մարսիալ, Լուկակու:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է:









































