ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերին 1-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կմասնակցի կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նույն օրը նախատեսված է արտգործնախարար Նալբանդյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին։









































