Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը տրանսպորտի գնի վրա ազդեցություն չի ունենա

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանը նշում է, որ 2018թ. հունվարից սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափի ավելացումը չի հանգեցնի հասարակական տրանսպորտի սակագների թանկացման: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, Վախթանգ Միրումյանը նշեց, որ իրենց բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ դա հասարակական տրանսպորտի սակագների թանկացման  վրա ազդեցություն չի կարող ունենալ:

«Մենք գիտենք, որ սեղմած գազի 1 մետր խորանարդը վաճառվում է 170-180 դրամով, մինչդեռ նախքան գազի գնի իջեցումը դա վաճառվում էր 200 դրամով: Այսինքն` այստեղ մեկ մետր խորանարդի մասով մենք ունեինք 20-30 դրամ խնայողություն և 200 դրամի պարագայում հասարակական տրանսպորտի սակագինը չէր բարձրացել: Այսինքն, որևէ հիմնավոր պատճառ չկա ասելու, որ դա կհանգեցնի թանկացման, քանի որ այն ժամանակ, երբ 200 դրամով էր վաճառվում սեղմած գազի 1 խորանարդ մետրը, հասարակական տրանսպորտի սակագները նույնն էին, ինչ հիմա, ուստի, ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ պայմանավորված, սեղմած գազի  գնի 1 խորանարդ մետրի 20-30 դրամ հնարավոր բարձրացումը չի կարող ազդել հասարակական տրանսպորտի սակագների թանկացման վրա»,- նշեց Միրումյանը:

Վախթանգ Միրումյանը նաև հայտնեց, որ ակցիզային հարկի մասով իրենք ակնկալում են 16.74 միլիարդի չափով հարկային եկամտի աճ, սակայն հաշվարկներում հաշվի են առնում նաև բացասական ազդեցությունները: ՊԵԿ փոխնախագահը մանրամասնեց, որ օղու ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումից ակնկալում են ստանալ 1.86 միլիարդ դրամ, ծխախոտի գծով՝ 4.6 միլիարդ դրամ, բենզինի և դիզելային վառելիքի գծով՝ 1.93 միլիարդ դրամ, սեղմած գազի մասով՝ 7.35 միլիարդ դրամ, շարժիչային յուղերի գծով՝ շուրջ 1 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտ: «Սակայն սրանք միայն դրական ազդեցություններն են, բայց հարկային օրենսգիրքն ունի նաև բացասական ազդեցություններ: Օրինակ,  ավելացված արժեքի հարկի գծով մեր ակնկալիքը կազմում է -3.85 միլիարդ դրամ, դուք լավ գիտեք, որ մենք այստեղ լրացուցիչ եկամուտների ակնկալիքներ չունենք, սակայն ունենք ազատականացումներ, որոնք չենք կարող բացասաբար չազդել եկամուտների վրա: «Մենք օտարերկրյա պետություններում գրանցված մեքենաների համար վերացնում ենք ճանապարհային վճարը, որը ևս բացասական ազդեցություն է ունենալու: Եկամտահարկի  փոփոխություններից էլ մենք լրացուցիչ եկամուտներ չենք ակնկալում»,- մանրամասնեց ՊԵԿ փոխնախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում