Ամերիկյան Սիդնեյ քաղաքում (Դելավեր շրջան, Նյու Յորք նահանգ) ամուսնական զույգը խոստովանել է 17-ամսական աղջկա նկատմամբ սեռական բռնության գործադրումը։
«Դայակները» փոքրիկի ցերեկային խնամք են իրականացել անցած տարվա նոյեմբերից մինչև 2017 թվականի փետրվար։ Այդ ընթացքում Ջասթին Քրենդալն աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է իրականացրել, հայտնում է Press Connects-ը։
Բացի այդ, 28-ամյա հանցագործը տեսանկարահանել է տեղի ունեցողը։ Դատարանը տղամարդուն դատապարտել է 30 տարվա ազատազրկման, իսկ նրա կնոջը՝ Ջեսիկային, 15 տարվա ազատազրկման։
Հանցագործներին գաղտնազերծել է համացանցային օգտատերերից մեկը, ով դիմել է ոստիկանություն։
Հանցագործը պարզաբանել է, որ հանցաքի իրագործման պահերին գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ։








































