«Մենք բոլոր ՔԿՀ-ները հագեցրել ենք առողջության պահպանման համար բժշկական բոլոր սարքավորումներով, շուրջ 800 բուժաշխատողներ, բուժքույրեր վերապատրաստվել են։ Դասընթաց ենք մշակել և իրականացրել հոգեբանական ծառայության համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։
Նրա խոսքով՝ ՔԿՀ-ներում առկա են դեղապահովման խնդիրներ, հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ «Եթե նույնիսկ հիմա դատապարտյալների հարազատները դեղորայք են բերում, ապա հիմա խնդիր է դրված դա բացառել»,- ասաց Քրմոյանը։
Փոխնախարարը ընդգծեց նաև դատապարտյալների սննդի խնդիրը։ Նրա խոսքով՝ իրենք պետք է հասնեն նրան, որ քաղաքակիրթ երկրների օրինակով ՔԿՀ սնունդ չբերվի։ Բայց դա, Քրմոյանի խոսքով, մի քիչ հեռահար ծրագիր է։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































