ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք՝ պետությունների զորքերի համատեղ տեխնիկական ապահովմանն առնչվող Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների միջև համաձայնագրի վավերացման մասին, փոխանցում է RIA Novosti-ն։
Համաձայնագիրը կնքվել էր 2016 թվականի նոյեմբերի 2-ին, Մինսկում։
«Վավերացնե՛լ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև համաձայնագիրը՝ ՌԴ-ի և Բելառուսի զորքերի տարածաշրջանային խմբավորման համատեղ տեխնիկական ապահովման մասին»,-ասվում է դաշնային օրենքի տեքստում։










































