Դանակով զինված անձը հոկտեմբերի 30—ին հարձակվել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի աշխատակիցների վրա:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ահազանգը ստացվել է 16.25-ին:
Ոստիկանության օպերատիվ խումբն այժմ տեղում աշխատում է: Զինված տղամարդը պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին: Նա պահանջում է իր նախկին կնոջը: