Tuesday, 30 06 2026
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
07:50
Նավթի գներ – 29/06/26
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Աշխատաժողով՝ ուղղված դատական և քրեակատարողական համակարգերի կատարելագործմանը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր մասնակցել են  ԵՄ TAIEX գործիքի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին: Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են PEER REVIEW խմբի եվրոպացի փորձագետների կողմից՝ Հայաստանում դատական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ ներկայացված առաջարկներն ու դիտարկումները՝ դրանցից որոշները 2018-2022 թվականների  Իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրում ներառելու նպատակով։

Գործնական քննարկմանը մասնակցել են դատավորներ, ԵՄ անդամ երկրներից ժամանած փորձագետներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Դավիթ Հարությունյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և  շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված շարունակական աջակցության համար: Նախարարը կարևորել է TAIEX գործիքի շրջանակում եվրոպացի փորձագետների հետ համատեղ իրականացված աշխատանքը և նշել, որ դրանք կատարվել են շատ ճիշտ ժամակահատվածում, երբ Հայաստանը, Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված,  կանգնած է լուրջ բարեփոխումների ճանապարհին: Նախարարի խոսքով, ծրագրի արդյունքները՝ զեկույցները և դրանցում տեղ գտած առաջարկությունները, հնարավորություն են տվել մշակելու ապացույցների վրա հիմնված ռազմավարական ծրագիր և դրանում ներդնել մոնիթորինգի և առաջընթացի գնահատման հստակ մեխանիզմ:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, արդարադատության ոլորտի բարեփոխման ուղղությամբ գործադրված ջանքերի, կառուցողական երկխոսության և շահգրգիռ բոլոր կողմերի հետ բաց ու արդյունավետ համագործակցության համար: Դեսպանի խոսքով, ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունը հինգ ուղղություններով է ընթանում՝ դատական համակարգի անկախության ամրապնդում, կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ գործիքների ներդրում, արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացում, դատարանների կառավարման համակարգի կատարելագործում և միջազգային առաջարկների կիրառումը՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցում:  Դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կունենա ոչ միայն առաջնահերթ ոլորտների բարելավմանն ուղղված լավ ռազմավարություն և գործողությունների ծրագիր, այլև, իրապես, լավ արդյունքներ:

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում Դանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի և Շվեդիայի փորձագետները հանդես կգան զեկույցներով և առաջարկներով՝ ուղղված դատական և քրեակատարողական համակարգերի զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում