ԿԲ-ն իր գործիքներով երբևիցե չի կարող ազդել կարագի ու մսի գների վրա, կարող ենք ազդել ընդհանուր գների կայունության վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Դիտարկմանը, թե կարևոր նշանակություն ունեցող ապրանքները թանկացել են, Ջավադյանը հակադարձեց, որ փոխարենը կան ապրանքատեսակներ, որոնք կտրականապես էժանացել են, ինչպես օրինակ, միրգը, բանջարեղենը, վառելիքը։
Ջավադյանի խոսքով՝ համատարած գնաճ չկա:









































