ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները Telegram մեսենջերում քննարկել են մահափորձը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ծոռան՝ արքայազն Ջորջի նկատմամբ։

Mirror պարբերականի փոխանցմամբ՝ խմբավորման ահաբեկիչների միջև նամակագրություններից մեկում հայտնաբերվել են սպառնալիքներ՝ հասցեագրված փոքրիկ արքայազնին։ Հաղորդվում է, որ գրոհայինները սպառնացել են սպանել նրան լոնդոնյան դպրոցում։












































