Վիգեն Սարգսյանը միլիտարիզացման օրենք է բերել՝ խաղաղ կարագավորումը թողնելով մշուշում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը, անդրադառնալով Զինապարտության մասին օրենքի փոփոխությանը:
«Այո, դա «Ազգ-բանակ» կոնցեպտի շարունակությունն է և պետք է պայքարել դրա դեմ: Բուհական համակարգն ամբողջությամբ ռազմահայրենասիրական պաթոսի մեջ է և այդ տրամաբանությամբ ուսանողը պետք է գնա և ասի` «այո» այս օրենքին, բայց ուսանողները ասում են «ոչ» այլ պատճառաբանությամբ: Այստեղ ոչ թե բանակը համալրելու խնդիրն է, այլ այն, որ «Ազգ-բանակը» դարձնում են օրենք, որը շատ վտանգավոր է և Արցախի հարցը դարձնում է մշուշոտ:
Մանրամասները՝ տեսանյութում







































