Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 28-ին Գյումրի քաղաքում հաշվառված, սակայն Վանաձոր քաղաքում բնակվող, 24-ամյա Հրաչ Առաքելյաի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս Ոստիկանության Բազումի բաժին հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերի 5-ին ժամը 14:30-ի սահմաններում իր ծանոթներ՝ Նարեկ Օհանյանը, ոմն Արմանը, ում մականունը «Պլուտ» է, Սերգեյ Հարությունյանը, Սերիկը և ոմն Արտյոմը Վանաձոր քաղաքի «Լճեր» կոչվող սրճարանում իրենից պահանջել են այդ օրը իր կողմից որպես վարկ 300 հազար դրամ Արդշինբանկ ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կողմից ստացած գումարը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում










































