Անկախ Կատալոնիան կդառնա ԵՄ հաջողակ անդամ՝ ուժեղ տնտեսությամբ։ Կատալոնիան կարող է մեկ շարքում հայտնվել այնպիս երկրների հետ, ինչպիսիք են Իռլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան և Շվեյցարիան։ Նման տեսակետ է հայտնել իր հրապարակման մեջ Independent-ի տեսաբան Հեմիշ Մաքրեյը։
Նրա կարծիքով՝ Կատալոնիայի օգտին է խոսում հանրությանը «սոցիալական համախմբվածությունը», ինչպես նաև պետության հնարավոությունը սոցիալական ապահովման ոլորտում։ Պլյուսների թվում է Կատալոնիայի հաջող աշխարհագրական դիրք։
Բրիտանացի մեկնաբանը կարծում է, որ ԵՄ կազմ մուտք գործելու համար Կատալոնիայից կարող է տասնամյակ պահանջվել։ «Կատալոնիան կարող է հաջողության հասնել բիզնեսի ներգրավման, և հետևաբար՝ աշխատատեղերի ստեղծման հարցում»,-եզրափակել է հեղինակը։








































