Կատալոնիայի խորհրդարանում անկախության մասին բանաձևով անցկացված քվեարկությունը ոչինչ չի փոխում ԵՄ դիրքորոշման մեջ, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«ԵՄ-ի համար ոչինչ չի փոխվում։ Իսպանիան մնում է մեր միակ զրուցակիցը։ Հուսով եմ՝ իսպանական կառավարությունն ընտրություն կանի հօգուտ փաստարկների ուժի, այլ ոչ թե ուժի փաստարկի»,-գրել է նա իր Twitter-ում։
Հիշեցնենք, որ այսօր Կատալոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել բանաձևին, որով պաշտոնապես անկախություն է հռչակել Իսպանիայից։








































