«Այդ ոճրագործությունը խարխլեց, ավերեց մեր պետականության հիմքերը։ Դրանից հետո՝ մինչև հիմա մենք պետականություն չունենք։ Եղածը ծաղրանկար է։ Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, մենք լրիվ ուրիշ երկիր կունենայինք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։
Նրա խոսքով՝ եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, մենք քաղաքական այլ էլիտա կունենայինք՝ պատասխանատու մարդկանցով, որոնք երբեք չէին լքի երկիրը, իսկ դուրս գնացածները կվերադառնային։
«Վրաստանի օրինակը վերցնենք։ Նրանք կարողացան պետություն կայացնել, վեր կանգնել վասալային հարաբերություններից։ Իսկ մենք լրիվ վասալային հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ։ Մուրում ենք, որ ինչ-որ բաներ տան, որ գոյատևենք։ Այսպես մենք առաջ չենք կարա գնանք, ուզում ես բանակը դարձնեն 3 տարի, աղջիկներին զորակոչեն։ Խնդիրը համակարգային է»,- ասաց պարոն Մալխասյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:







































