Փարիզի գլխավոր խորհրդանիշի՝ Էֆելյան աշտարակի այցելուներն այժմ արդեն գոլֆ խաղալու հնարավորություն կունենան։ Մինի դաշտը գտնվում է 57 մետր բարձրության վրա, հայտնում է BFM հեռուստաալիքը։
Եզակի նախագիծն իրականացվել է Ֆրանսիայի գոլֆի ֆեդերացիայի հետ համատեղ՝ այդ մարզաձևում գլխավոր իրադարձության՝ Ռեյդերի գավաթի համար Եվրոպայի և ԱՄՆ-ի թիմերի միջև մրցաշարի նախաշեմին։ Մրցումները տեղի ունենան հաջորդ տարվա սեպտեմբերի 25-30-ը, Փարիզի Le Golf National համալիրում։













































