Այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քվեարկության ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնեց, որ երեկ պաշտպանության նախարարը նենգափոխել է իր հնչեցրած միտքը և անձնական դաշտ տարել հնչեցրած քննադատությունը՝ պաշտպանության նախարարին ոչ հարիր էմոցիոնալ տոնով:
«Մենք կարծում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի, և օրենքի լավ դրույթները կարող են համատեղվել տարկետման իրավունքի հետ»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: