Այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քվեարկության ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց պաշտպանության նախարարի՝ իրեն ուղղված հարցին:
«Ծառայության ընթացքում ես օրենքով սահմանված կարգով արձակուրդներ եմ ստացել և հանձնել եմ քննությունները: Իսկ մնացած քննությունները և պրակտիկան հանձնել և ստացել եմ ծառայությունից հետո: Իսկ «վերին արտի ցորենի» հետ կապված… եթե վերին արտի ցորենը լինեի՝ Սոյուղում, Հաջիբաջում, Գեղիգյարդում, Ծիրանի ձորում չէի ծառայի: Հուսով եմ՝ տեղը գիտեք»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































