Ամերիկյան Daybreak ծրագրի հաղորդավարուհին փսխել է ուղիղ եթերում Fear The Reaper կծու չիփս փորձելիս: Կադրերը հրապարակվել են KWGN Denver հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում:
https://www.facebook.com/kwgnchannel2/videos/10154678965016642/
Հաղորդվում է, որ չիփսն ամենակծուն է աշխարհում: Չիփսը փորձելուց անմիջապես հետո լրագրողները ջուր են փնտրել: Ամենավատը Նատալի Թիսդեյլի վիճակն է եղել, ով համտեսից հետո վատ է զգացել, ավելի ուշ անհետացել է սեղանի տակ:
Շուտով նրան օգնության են հասել հեռուստաալիքի աշխատակիցները՝ նրան սեղանի տակ ջուր տալով:






































